ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Հայերին՝ հայ դոնորներ
ԱՄՆ–ում եւ եվրոպական երկրներում վերջին 30 տարիների ընթացքում ոսկրածուծի փոխպատվաստումը լեյկեմիայով եւ ապլաստիկ անեմիայով, ինչպես նաեւ արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդներին փրկելու ամենաարդարացված միջոցն է։
Աշխարհում կա 99 հայտնի ոսկրածուծի ռեեստր, գրանցված են 15 մլն դոնորներ։ «Հայերն ունեն յուրահատուկ ժառանգական կառուցվածք եւ այդ պատճառով, դժբախտաբար, հայ հիվանդների համար, պրակտիկորեն, հնարավոր չէ ներկայումս աշխարհում գործող ռեեստրներում գտնել համապատասխան դոնորներ։
Ժառանգական անհամապատասխանությունների պատճառով այն հայ հիվանդները, որոնց համար ցուցված է միայն ոսկրածուծի փոխպատվաստումը, մահանում են համապատասխան դոնոր չգտնելու պատճառով։ Հետեւաբար, խիստ անհրաժեշտ էր ամբողջ աշխարհով սփռված հայերի համար ստեղծել հայ դոնորների ռեեստր, որը կփրկի լեյկեմիայով եւ արյան հիվանդություններով տառապող հայ հիվանդների կյանքը»,–ասաց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Միհրան Նազարեթյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում։ Նրա հավաստմամբ, Հայաստանը զգալի քայլեր է արել ե՛ւ ցողունային բջիջների հավաքումը, ե՛ւ օգտագործումն իրականացնելու գործում, եւ, որ ամենակարեւորն է, այդ ամենն իրականացվում է զուտ բարեգործական հիմունքներով։
Այսօր աշխարհում ցողունային բջիջներն արդեն օգտագործվում են այլ հիվանդությունների բուժման նորագույն մեթոդներում։ Մեր երկրում այսօր կա ցողունային բջիջների 14060 դոնոր, Թուրքիայում՝ 25000, Ռուսաստանում՝ 2500։ Մեկ բաժին ցողունային բջիջի լաբորատոր անալիզ իրականացնելու համար ծախսվում է 100 ԱՄՆ դոլար, իսկ հետագա փոխպատվաստողական ողջ գործընթացը (եթե արյան խումբն ու ֆիզիոլոգիական մյուս ցուցանիշները համապատասխանում են հիվանդի տվյալներին) արժենում է շատ ավելի թանկ՝ 24000 ԱՄՆ դոլար, փոխպատվաստում իրականացնող որեւէ այլ երկրում։ Գոհար ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
13.02.2010 Կարդացեք նաև
13.05.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ